Լրահոս

23.06.2011 10:19


Մոտ օրերս Ռուսաստանը Լիբիային մարդասիրական օգնություն կցուցաբերի

Մոտ օրերս Ռուսաստանը Լիբիային մարդասիրական օգնություն կցուցաբերի

ՌԴ ԱԳՆ–ն հարղոդում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները մոտ օրերս Լիբիային մարդասիրական օգնություն կցուցաբերեն։

«Ռուսական ղեկավարությունը որոշում է ընդունել Լիբիայի ողջ կարիքավոր ժողովրդին հավասար չափով մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին՝ անկախ նրանից՝ երկրի որ մասում են նրանք գտնվում։ Մասնավորապես նախատեսվում է մոտ օրերս Ռուսաստանի ԱԻՆ ուժերով Լիբիայի արևմտյան և արևելյան մասեր ուղարկել մի շարք բեռներ, այդ թվում՝ սննդամթերք, վրաններ և այլ իրեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ Տրիպոլիի և ազգային անցումային խորհրդի իշխանությունների հետ պահպանվում են համապատասխան կապեր մարդասիրական օգնությունն ամենակարճ ու ամենահարմար ճանապարհով տեղ հասցնելու նպատակով։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն անհանգստացած է Լիբիայում ձգձգվող զինված հակամարտությամբ, որը բերել է երկրում մարդասիրական իրավիճակի կտրուկ վատթարացման։

Այս խորագրի վերջին նյութերը