Գեղարքունիքի մարզում բախվել են Ford-ն ու «07»-ը. «07»-ի վարորդի կինն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։
Վիրավորները «07»-ի վարորդի կինն ու երեխան են։