Կարծիք

15.08.2021 14:06


ՀՀ գործող վարչախմբի թուլակամության պատճառով Ադրբեջանը պայմանավորվել է Google–ի հետ և որոշել են, թե մենք մեր երկրում որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ

ՀՀ գործող վարչախմբի թուլակամության պատճառով Ադրբեջանը պայմանավորվել է Google–ի հետ և որոշել են, թե մենք մեր երկրում որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ

Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաև բազմաթիվ այլ պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում։

Գործը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը պայմանավորվել է Գուգլի հետ և համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ։

Տեղադրում եմ երկու քարտեզ։ Մեկով Գուգլ մափը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հասնենք նույն մարզի Բաղանիս գյուղ, իսկ մյուսում պատկերում է, թե Աչաջրից ինչպես կարող ենք հասնել Տավուշի Կիրանց գյուղ։

Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ, որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք։

Հատուկ լրատվամիջոցների համար շեշտում եմ, որ սա չի նշանակում, որ արդեն իսկ կայացել է, այսպես կոչված, անկլավների փոխանակման համաձայնությունը։ Սա Ադրբեջանի ցինիզմի և հանցագործության դրսևորում է։

Գուգլ մափի քարտեզով, այսպես կոչված gps ով Հայաստանի սահմաններն աղճատված են։ Այն ոչ մի աղերս չունի անգամ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանների հետ։ Սահմանագիծը Գուգլը տեղափոխել է մի աննշան արևմուտք, որի հետևանքով հսկայական տարածքներ հայտնվում են Ադրբեջանի կազմում, այդ թվում և իմ հայրենի գյուղի՝ Կիրանցի կամուրջը, հորեղբորս տունը, որոնք երբեք Խորհրդային Ադրբեջանի տարածքում չեն եղել։

Վարչախմբի անգործությունից օգտվելով Ադրբեջանը նոր հանցանքի է գնացել՝ հանցակից դարձնելով նաև Գուգլին։ Ի դեպ, հենց այս աղճատված սահմաններով էլ Սյունիքում բանավոր պայմանավորվածությամբ՝ gps ով սահմաններ են որոշել ու որոշում։

Վարչախմբից պահանջում եմ հանդես գալ պարզավանումով և պահանջում եմ վայրկյան առաջ Գուգլի սեփականատերորից պարզել, թե ինչ հիմքով են սահմանն աղճատել, ապա Ադրբեջանի պահանջով մեզ պարտադրում այս կամ այն երթուղին՝ հսկայական վնաս հասցնելով նաև զբոսաշրջությանը և տնտեսության այլ ճյուղերին, միաժամանակ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում։ Գուգլը պարտավոր է վայրկյան առաջ ուղղել սխալը և վերջ տալ Ադրբեջանի քմահաճույքների կատարմանը։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը