Լրահոս

23.06.2011 09:57


Տիգրան Սարգսյանը ներկայացնելու է պետական գույքի կառավարման վարչության նոր պետին

Տիգրան Սարգսյանը ներկայացնելու է պետական գույքի կառավարման վարչության նոր պետին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներին ներկայացնելու է նրանց նոր պետին։ Մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այդ պաշտոնում էր նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։

Հիշեցնենք, սակայն, որ Արման Սահակյանը «7օր»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինք այս պահին որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի, և պաշտոն զբաղեցնելն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել ու չի կարող լինել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մյուս որդին՝ Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահությաննախարարի տեղակալն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը