Լրահոս

22.06.2011 18:02


Օբաման կհայտարարի Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

Օբաման կհայտարարի Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

ԱՄՆ նախագահն այսօր պետք է պաշտոնապես բարձրաձայնի Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշման մասին։ Բարաք Օբաման այդ առթիվ ելույթով կդիմի ժողովրդին, որն էլ կհեռարձակվի ամերիկյան կենտրոնական հեռուստաալիքներով։

Պենտագոնյան աղբյուրի համաձայն՝ արդեն ամռանն Աֆղանստանից դուրս կբերվի 5 հազ զինվորական, մոտ այդքան էլ՝ ձմռանը կամ գարնանը։ Այժմ Աֆղանստանում կա մոտ 100 հազ ամերիկացի զինվորական։ Այնտեղ ՆԱՏՕ–ի զորքերի հրամանատար Դևիդ Պետրեուսն արդեն հուլիսին կհեռանա իր պաշտոնից և կգլխավորի ԿՀՎ–ն։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Լեոն Պանետուին, ում ԱՄՆ սենատը միաձայն հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։

Այս խորագրի վերջին նյութերը