Լրահոս

22.06.2011 18:14


Սիրիան ԵՄ պատժամիջոցները «պատերազմ հայտարարել» է համարել

Սիրիան ԵՄ պատժամիջոցները «պատերազմ հայտարարել» է համարել

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուլեմը հայտարարել է, որ կառավարությունը ԵՄ-ի կողմից իր երկրի նկատմամբ կիրառած պատժամիջոցները համարում է պատերազմ հայտարարել:

Թե ի՞նչ է մտադիր անել այդ «պատերազմի» շրջանակներում Սիրիայի ղեկավարությունը, դիվանագետը չի մանրամասնել:

Ավելի վաղ Եվրամիությունը պատժամիջոցներ էր հայտարարել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև սիրիական ղեկավարության հետ կապված մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ: Այդ մարդկանց հաշիվները սառեցվել էին, իսկ Սիրիայի ղեկավարության  հետ կապեր ունեցող մի շարք  պաշտոնյաների ու գործարարների արգելել էին մուտք գործել ԵՄ տարածք:

Նախարարը նաև ասել է, որ Դամասկոսը չի հանդուրժի որևէ ներխուժում երկրի ներքին քաղաքականություն: Նա մասնավորապես բացառել է Սիրիայի օդային տարածքով թռիչքների համար արգելված գոտու սահմանումը կամ օտարերկրյա ռազմական այլ միջամտություն:

Բացի այդ, Մուալեմը կոչ է արել Թուրքիային վերանայել սիրիական ղեկավարության նկատմամբ իր կոշտ դիրքորոշումը: Ավելի վաղ Անկարան Դամասկոսից պահանջել էր դադարեցնել բռնությունը սեփական ժողովրդի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը