Կարծիք

13.08.2021 15:46


Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս
Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։
Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին ՝մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդև արձանագրությունից բխող դրույթները։
Անտեղյակներին ասեմ,որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ և ՌԴ նախագահների միջև կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ՝ ոչ միայն մինչև 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում,այլ նախ և առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները/հայ-թուրքական սահման/,այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաև Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։
Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է,որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։
Թե ինչու՞…հետևությունները թողնում եմ ձեզ։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը