Լրահոս

22.06.2011 17:01


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Կազանի հանդիպմանը կարելի է գտնել ԼՂ հիմնահարցի լուծումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Կազանի հանդիպմանը կարելի է գտնել ԼՂ հիմնահարցի լուծումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված կազանյան հանդիպումը կարող է բերել հիմնահարցի լուծմանը։

«Մենք հույս ենք հայտնում, որ այս տարածաշրջանում կլինեն կայունություն ու խաղաղություն, և որ Կազանի հանդիպումը հաջողությամբ կպսակվի ու կբերի հակամարտության լուծմանը»,– ասել է Բրիշամբոն։

ՌԴ ԱԳՆ տեղեկությունների համաձայն՝ հանդիպման ժամանակ նախատեսվում է որոշում ընդունել հակամարտության կարգավորման նախագծի հիմքերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հունիսի 24–ին Կազանում։

Այս խորագրի վերջին նյութերը