Լրահոս

22.06.2011 16:34


Սերժ Սարգսյան. «ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի կարող օգտակար որոշում կայացնել»

Սերժ Սարգսյան. «ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի կարող օգտակար որոշում կայացնել»

ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը դեմ ԵԽԽՎ–ում ԼՂ ենթահանձնաժողովի ստեղծմանը, և Հայաստանի պատվիրակությունը  չի մասնակցելու դրա քննարկումներին, առանց որի այդ ենթահանձնաժողովն անօգտակար կդառնա, նախագահը պատասխանել է.

«Համաձայն եմ, որ առանց Հայաստանի պատվիրակության մասնակիցների այդ հանձնաժողովի աշխատանքներն աննպատակ են։ Կարծում եմ, որ հենց սա պետք է հաշվի առներ բյուրոն։ Մեզ համար հասկանալի չէ, թե վեհաժողովն ինչ ակնկալիք ունի այդ ենթահանձնաժողովի ստեղծումից։ Վեհաժողովը շատ մեծ դերակատարություն ունի մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության ապահովման գործում։ Պետք է սկսել քայլերից, որոնք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին չեն վնասում։ ԵԽԽՎ–ն կարող է հայ և ադրբեջանցի պատվիրակների փոխադարձ մեղադրանքները բացառելու օգտակար գործով զբաղվել։ Կարծում եմ՝ ենթահանձնաժողովի 2005թ. զեկույցն այս դրույթներն էր պարունակում, և այդ պատճառով դադարեցրեց իր գործունեությունը։ Ենթահանձնաժողովը ի՞նչ լուրջ հարց պիտի քննարկի. նա չի տիրապետում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մանրամասներին և չի կարող օգտակար որոշում կայացնել։ ԵԽԽՎ մանդատի մեջ չի մտնում ԼՂ հիմնահարցի քննարկումը։ Այն վստահված է  ԵԱՀԿ–ին, որից ավելի վստահելի և կոմպետենտ ձևափաչ ես չեմ տեսնում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը