Լրահոս

22.06.2011 15:26


Նախագահը ԵԽ անդամ երկրներից համապատասխան գնահատական է ակնկալել

Նախագահը ԵԽ անդամ երկրներից համապատասխան գնահատական է ակնկալել

ԵԽԽՎ լիագումար նիստում սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին։

–2008–ի քաղաքական ճգնաժամը բերեց իրավական պրակտիկայի խոցելի կողմերի արտահայտման, ինչի  արդյունքում վերանայվեց օրենսդրության դատաիրավական ծրագիրը։ Հատկապես ուշագրավ է զանգվածային անկարգությունների, իշխանությունը բռնությամբ զավթելու, քրեական օրենսգրքի վերանայումը։ Այսօր պետական քաղաքական համակարգում օրենսդրության վերանայման խնդիր է դրված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում։ Ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը հնարավորություն կտա ապահովել 600–ից ավելի ծառայողների իրավունքների պաշտպանությունը,–ասել է նա։ Նախագահը հատկապես շեշտել է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքների փոփոխության մասին, որը դրական քայլ է խոսքի ազատության ասպարեզում։ Ըստ ՀՀ նախագահի՝ մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում, քանի որ հասկանում ենք, որ Հայաստանի հետագա զարգացումը հնարավոր չէ առանց արմատական բարեփոխումների. «Մեր ուժը հենց Հայաստանի ժողովուրդն է։ Բազմակարծության պայմաններում ենք մենք կառուցում ու զարգացնում ժողովրդավարական ինստիտուտները»։

«Գալիք տարվա գարունը նշանավորվում է խորհրդարանական ընտրություններով։ Մենք միանշանակ կարևորում ենք ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման դերը՝ բերելով նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը, որի աշխատանքներում վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր զեկույցները»,–նշել է նախագահն ու կարևորել այն հանգամանքը, որ գալիք ընտրություններն անցնեն հանրային վստահության պայմաններում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ–ին հետևողական աջակցության և խորհրդատվության համար. «Մենք պատրաստ ենք ընդունել միջազգային գործընկերների խորհուրդներն ու աջակցությունը»,–ընդգծել է նա՝ ակնկալելով, որ Եխ անդամ երկրները համապատասխան գնահատական կցուցաբերեն Հայաստանի հանդեպ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը