Սերժ Սարգսյան. «Ժամանակը չէ՞, որ ԵԽԽՎ–ն ուղղակի աշխատի Ղարաբաղի հետ»
ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի և ԼՂ հակամարտությանը։
Ադրբեջանը ծայրահեղ ռասիստական և հակահայ քաղաքականություն է վարում։ Մենք ցավ ենք ապրում, որ ԵԽԽՎ–ում դեռ կա ծայրահեղ ռասիստական դրսևորմամբ երկիր։ Այդ թույնն ավելի շատ վնասում է նախ և առաջ թույնը կրողին, բայց մենք անհանգստացած ենք, որովհետև հարևաններ ենք, և որ մեր հարևանությամբ է ղարաբաղյան խնդիրը,–ասել է նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ երկու օրից Կազանում կայանալիք Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ հանդիպմանը Մինսկի խմբի անդամ երկրները տրամադրված են կարգավորման վերջնական սկզբունքների ամրագրմանն ու առաջընթացի։
–Սկզբունքները փոխզիջումների հիման վրա են, սակայն ինչպե՞ս զիջել, ինչպե՞ս համոզել հայ ժողովրդին, որ պետք է զիջում անել քեզ վրա կրակելու պատրաստ երկրին,–ասել է Սերժ Սարգսյանը։
–Այնուամենայնիվ, մենք առաջընթացի հույսով ենք մեկնելու Կազան,–ասել է նա։
Սերժ Սարգսյանը նաև ԵԽԽՎ–ին զգոն լինելու և չտեղեկացված քննարկումներով գործընթացին չվնասելու կոչ է արել։
–ԵԽԽՎ–ն կարող է նաև օգնել. ԼՂ–ն եղել է, կա և կլինի Եվրոպայի մաս, թեկուզ չճանաչված, բայց Եվրոպայի մաս։ Գիտակցում ենք, որ եվրոպական մասնիկ է, և ժամանակը չէ՞, որ ԵԽԽՎ–ն ողղակի աշխատի Ղարաբաղի հետ իր գործառույթների շրջանակում։ Տրամաբանական չի՞ լինի, եթե ԼՂ–ի հետ աշխատանքից հետո նոր քննարկվեն ԼՂ հարցին առնչվող հարցեր նույն ղարաբաղցիների մասնակցությամբ,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։

7or.am