Կարծիք

12.08.2021 12:05


Նիկոլ Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափված՝ նրա մասին գիրք է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով

Նիկոլ Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափված՝ նրա մասին գիրք է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳԻՐՔ ՁՈՆԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ՝ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԳՐԵԼ՝ « ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՎԵՐՆԱԳՐՈՎ
Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջևան մոլորակից իջած փրկիչը»: Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։ Գրքում Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի համեմատություններ կան, օրինակ, Հիտլերը հայելու առաջ ճառասացության վարժություններ էր կատարում, իսկ «Նիկոլի մոտ գերազանցում է աջ ձեռքի լայնակի թրումը(թրատումը)»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը