Աշխարհ

11.08.2021 15:24


Բաքուն Երևանին մեղադրել է «հայ զինծառայողներին ապօրինաբար ԼՂ տեղափոխելու համար»

Բաքուն Երևանին մեղադրել է «հայ զինծառայողներին ապօրինաբար ԼՂ տեղափոխելու համար»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ, Շուշաքենդ բնակավայրերի, Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,-ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ իրենք ժամանակավորապես են տեղակայված, Հայաստանի Զինված Ուժերի տեղակայման դեպքերին»,-ասել է Ադրբեջանի պաշտպանությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը