Կառավարությունն արտահերթ է հրավիրել, իսկ նախարարները չկան
Այս շաբաթ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան էր հրավիրել: Տրամաբանությունը թելադրում է, որ խիստ անհետաձգելի և այնպիսի կարևոր օրինագծեր են մնացել առանց քննարկման կամ ընդունվելու, որ կառավարությունը չէր կարող սպասել մինչև խորհրդարանի հաջորդ նստաշրջան, և պատգամավորներին թույլ չտալով մեկնել ամառային արձակուրդների՝ արտահերթ է հրավիրել: Սակայն արտահերթի երկրորդ օրն արդեն ոչ միայն ԱԺ դահլիճն է կիսադատարկ եղել, և, ինչպես սովորաբար, օրվա երկրորդ կեսին արդեն ընդամենը 10 պատգամավոր է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, այլ նույնիսկ օրինագծերը ներկայացնելու համար կառավարության անդամները չեն ներկայացել նիստերի դահլիճ: Մինչև նախարարները տեղ կհասնեին, դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորները բավական անհարմար դրության մեջ են հայտնվել, քանի որ ստիպված են եղել լուռ նստել ու սպասել, օրինակ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին կամ էլ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

7or.am