Էդ թրքերի հետ հայոց պատմության գրքերը Ստամբուլում սրբագրող Մարիա Կարապետյանին ասեք, որ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է, այլ և քրեական հանցագործություն
Էդ թրքերի հետ հայոց պատմության գրքերը Ստամբուլում սրբագրող Մարիա Կարապետյանին ասեք, որ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է , այլ և քրեական հանցագործություն:
Թրքական գրանտեր տհաս լափողների համար տեղադրում եմ նյութեր, որ ծանոթանան ով է Արցախը դուրս բերել բանակցությիններից 1997 թվականին:
Ե՞րբ և ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից:
Այդ հարցը մեկընդմիշտ փակելու նպատակով
Ուշադիր
կարդում եք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։
Այսպես․
«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:
«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»»:
Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:
Անցնենք առաջ․
«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․
Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից
/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/
«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:
Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:
Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:
ՀՀ վարչապետի ելույթից նույն տեղեկությունն ենք ստանում, որ կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին դարձնել բանակցությունների մասնակից։
Հատվածներ նշված 1997թ․ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ելույթներից և հարցազրույցներից, որը նախագահի ներկայացուցիչն էր և բանակցում էր կոնֆլիկտի հետ կապված, ինչպես հետագայում Արտաքին գործերի նախարարներն:
«Լրագիր», 25 հունվար 1997թ․
«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում:
Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն:
«․․․ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ․․․» փաստորեն կարողենք ֆիքսել որ Հայաստանն է համաձայնվել և ընդառաջել Ադրբեջանի խնդրանքին որ բանակցեն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան՝ առանց ԼՂՀ կողմի։
«Հայաստանի Հանրապետություն» 4 փետրավարի 1997
ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքային այցը Եվրոպա․
«Նա քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:
«Մոլորակ» թերթ, 30 հունվարի 1997
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի արտասանած ճառը
«Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…
Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական: Այնքանով, որքանով Միացյալ Նահանգների և միջազգային հանրության դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի անհաշտ կեցվածքին, այնքանով էլ դրա գործած հնարավոր ազդեցության շրջանակներում պետք է վերագնահատել այդ քաղաքականությունը»։
«Հայք» 08 փետրվարի 1997 թ․
Ժիրայր Լիպարիտյանը հավաստեց Հայաստանի դիրքորոշումը
«Ժիրայր Լիպարիտյանը հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:
«Նոյան Տապան», 19 մարտի 1997թ․
Հայաստանն ասում է, որ անմիջական շփումները ադրբեջանցիների հետ կարող են լինել Ղարաբաղի մասնակցության պայմաններում
«Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի համարում ողջամիտ երկխոսությունը շարունակել Ադրբեջանի հետ, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:
«Հայք», 15 փետրվարի 1997 թ․
Հատված ԱԳՆ Ալիկ Արզումանյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի մասին պատմող նյութից
Արտաքին Քաղականանությունը հաջողություններ է արձանագրել
«Փետրվարի 24-ին կկայանա եռանախագահների առաջին նիստը: Հայտնելով այս մասին, պարոն Արզումանյանը ասաց, որ այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:
«Ռեսպուբլիկա Արմենիի» 31 հունվարի 1997թ․
Հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ
-«Ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը:
-Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց:
-Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա:
-Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:
«Հայաստանի Հանրապետություն», 8 փետրվարի 1997թ․
«Բանակցային պրոցեսը դինամիկ գործընթաց է: Տարբեր փուլերում առաջ են գալիս տարբեր մոտեցումների նպատակարահմարություն է առաջանում: Եթե մինչև հիմա կար անհարժեշտություն բանակցություններին Հայաստանի ուղիղ մասնակցության, ապա այս էտապում այդ մոտեցումը իրեն սպառել է: Մենք դեմ չենք ուղիղ բանակցություններին, բայց այժմ դրանք կարող են լինել ավելի արդյունավետ Ղարաբաղ-Ադրբեջան, կամ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով»։
«Հայք», 25 հունվարի 1997թ․
Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս թողնելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:
Անցյալ տարվա ընթացքում նման բանակցություններ են անցկացվել երկու երկրների ղեկավարների խորհրդարանականների մակարդակով, մասնավորապես Ժերար Լիպարիտյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեի միջև:
Որպես վերջաբան, ներկայացնենք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված:
«Հայաստանի Հանրապետություն», 22 փետրվարի 1997թ․
-«Ինչպե՞ս կարելի է կարգավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հայոց անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
-Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։
Այս հատվածում առաջին նախագահն ինքն է փաստում որ՝ Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս, Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով, սակայն պաշտոնաթողությունից տարիներ անց արդեն պնդում է որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Քոչարյանի մեղքով։ Այս հարցազրույցներն ու ելույթները տեղի են ունեցել երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախում էր՝ նախագահ/խմբ․ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել 1997 թվականի հունիսի 10-ին, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին/։
Այսպիսով՝ տարատեսակ հայտարարությունների մեջ, այս փաստերն առավել քան խոսուն են:
Էդ թրքերի հետ հայոց պատմության գրքերը Ստամբուլում սրբագրող Մարիա Կարապետյանին ասեք, որ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է, այլ և քրեական հանցագործություն