Ըստ Հ. Բագրատյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը...
–Ներկա կառավարությունը վերցնում է մեկ հաջող շաբաթվա ցուցանիշներն ու համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Մյուս շաբաթվա մասին, որն անհաջող է եղել, լռում են։ Այսպիսի խաղեր չե՛ն տալիս,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն ու հավելել, որ վիճակագրական ծառայությունը խաղեր է տալիս։
Նրա խոսքերով՝ աշխարհի ու մեր միջև հեռավորությունն էլ ավելի կաճի. տնտեսական համարյա բոլոր ցուցանիշներով մեզանից անցնում են մեր հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը. «Բյուջեով ցածր նշաձող են վերցրել՝ ընդամենը 4,6%, որն ավելի քիչ է, քան համաշխարհային միջինը»։
Անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական հարցերի լուծման տարբերակների շուրջ պատրաստ է ընդունել ՀԱԿ–ին, բանախոսը պատասխանել է. «Մենք այն շարժումը չենք, որ հենց տնտեսական մասով նստենք խոսենք իրենց հետ. կարծում եմ՝ տնտեսական մասով իմաստ չունի։ Ձեզանից շատերն այս բաներն ավելի լավ գիտեն, քան Տիգրան Սարգսյանը։ Ես գնամ այս ամենը ո՞ւմ բացատրեմ։ Նա չի հասկանում մեր տնտեսությունից»։
–Դրական միտումներ չեմ տեսնում Հայաստանի տնտեսության զարգացման համար,–նկատել է նա։
Որպես այս իրավիճակից դուրս գալու ելք՝ Բագրատյանը տեսնում է վարչապետի հրաժարականը. «Սերժ Սարգսյանը գոնե բռնի վարչապետին հանի, մեկ ուրիշին գտնի։ Թող Գալուստ Սահակյանին դնի, շատ ավելի հետաքրքիր կլինի. նա գոնե ոչինչ չի անի»։

7or.am