“Led Zeppelin”-ի նախկին մենակատար Ռոբերտ Փլանթը կստանա Մոնռեալի միջազգային ջազային փառատոնի պատվավոր մրցանակը:
Մրցանակը նրան կշնորհվի հունիսի 24-ին՝ Մոնռեալում Փլանթի և նրա “Band of Joy” խմբի համերգի ժամանակ: Միջազգային ջազային փառատոնը կսկսվի հաջորդ օրը՝ հունիսի 25-ին, և կտևի մինչև հուլիսի 4-ը: Մրցանակին, որը պետք է շնորհվի Ռոբերտ Փլանթին, նախորդ տարիներին արժանացել են Փոլ Սայմոնը, Բոբ Դիլանը, Լեոնարդ Կոենը, Սթիվի Ուոնդերը և Սմոկի Ռոբինսոնը:
2011թ. հուլիսին Ռոբերտ Փլանթն ու “Band of Joy” խումբը 2 համերգով հանդես կգան նաև Ռուսաստանում:
Ռոբերտ Փլանթը պատվավոր կանադական մրցանակ կստանա