Լրահոս

22.06.2011 12:35


Սոցիոլոգ. «Առաջին երկու տեղում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են»

Սոցիոլոգ. «Առաջին երկու տեղում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են»

Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գևորգ Պողոսյանը հայտարարել է, թե ընտրություններից ամիսներ առաջ սոցհարցում անցկացնելը սխալ է, քանի որ հասարակությունը դեռ պատրաստ չէ: Այնուամենայնիվ, Երևանում շուրջ 600 մարդու շրջանում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ  կուսակցությունների  վարկանիշն առանձնապես չի  փոխվել։

–Առաջին երկու տեղում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն`3-րդ–4-րդ: Սոցհարցման ժամանակ մեծահասակներն ավելի շատ նախապատվությունը տվել են ՀԱԿ-ին, ԺԿ-ին, «Ժառանգությանը»: Կանայք շատ են ձայն տվել ԺԿ-ին, ՀՅԴ-ին, տղամարդիկ`ՀՀԿ–ին, ԲՀԿ–ին և ոչ մեկին,–ասել  է նա:

Գևորգ Պողոսյանի խոսքերով՝ ընտրողների ընդդիմադիր կամ բողոքական զանգվածը Հայաստանում մեծ է, և շատ կուսակցություններ կարող են իրենց կողմը քաշել այդ զանգվածին։

Նրա խոսքերով՝ վերջերս արված  սոցհարցումները ցույց են տվել, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը հարցվածների 47%–ը դրական է վերաբերվում, իսկ 20%–ը`բացասական, մյուսներն անտարբեր են:

–Կարող ենք ասել, որ հասարակությունը դրական է գնահատում երկխոսությունը, որը նշանակում է, որ ցանկանում են թուլացնել լարվածությունը: Եթե երկխոսությունը կայանա, ապա 37,4%-ը կարծում է, որ իշխանության վարկանիշը կբարձրանա, իսկ 24%-ը գտնում է, որ ընդդիմության վարկանիշը կբարձրանա: Ես կարծում եմ, որ բաց քննարկումները կնպաստեն երկխոսության կայացմանը, և մենք էլ, բացի ֆուտբոլից, կկարողանանք ուրիշ բաներ էլ դիտել և հստակեցնել մեր դիրքորոշումները,–ասել  է սոցիոլոգը։

Այս խորագրի վերջին նյութերը