Աշխարհ

10.08.2021 18:40


ԱՄՆ-ն 2 հրշեջ ուղղաթիռ է ուղարկում Թուրքիա

ԱՄՆ-ն 2 հրշեջ ուղղաթիռ է ուղարկում Թուրքիա

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում դեռևս շարունակվող անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով որոշել է 2 հրշեջ ուղղաթիռ ուղարկել։

Այս մասին սոցցանցում արած հրապարակմամբ տեղեկացնում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Տեղեկացվում է, որ Թուրքիա են ուղարկվելու CH-47 «Chinook» տիպի ծանրաքաշ հրշեջ ուղղաթիռներ:

Գրառման մեջ հիշեցվում է Թուրքիայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ին ցուցաբերած օգնության մասին։ Այնուհետև նշվում է, որ ամերիկյան կողմն ուրախ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին անտառային հրդեհները մարելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Տեղեկացնենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի վերջին հայտարարության՝ ներկայում դեռևս կա հրդեհի 3 օջախ երկրի 2 նահանգներում, 2-ը Մուղլայում, մեկն էլ Այդընում:

Հրդեհներն ամենանեծ վնասները պատճառել են Մուղլա և Անթալիա նահանգներում, որտեղ այրվել է ավելի քան 127 հազար հեկտար անտառային տարածք, որից 1500 հեկտարը մրգատու այգիներ են: Վնասվել կամ ամբողջովին այրվել են հարյուրավոր շենք-շինություններ, սատկել են հազարավոր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ ու թռչուններ: Վնասի վերջնական չափը դեռևս գնահատման փուլում է:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը