Կարծիք

10.08.2021 09:47


Ցավալի է, որ գյուղը հայտնվել է այդպիսի ծանր վիճակում, բայց որքան էլ ցավալի է` դրան հավանություն է տվել գյուղի մեծամասնությունը

Ցավալի է, որ գյուղը հայտնվել է այդպիսի ծանր  վիճակում, բայց որքան էլ  ցավալի է` դրան հավանություն է տվել գյուղի մեծամասնությունը
Մամուլում հրապարակում տեսա , ըստ որի ադրբեջանցիները հրդեհել են Կապան համայնքի Ագարակի գյուղի դաշտերը։ Հիշեցի այդ գյուղը, որտեղ Կապան քաղաքից հասնելը մինչ պատերազմը տևել է մոտ 15 րոպե, պատերազմի հետո տևում է 40-50 րոպե։ Այսինքն գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհը այս իշխանությունները հանձնել են Ադրբեջանին, իսկ ներկայիս նեղլիկ հողային ճանապարհը գտնվում է վատ վիճակում։ Ներկայում գյուղի դաշտերի մի մասն էլ հայտնվել է թշնամու անմիջական հարևանությամբ, որի պատճառով վտանգավոր է դարձել դրանց մշակումը, մարդիկ շատ մեծ ռիսկի դիմելով են գնում իրենց սեփական հանդերը։
Գիտեմ, այլևս զարմանալի չէ, որ գյուղ տանող ճանապարհն ու գյուղի հողերը հանձնած իշխանությունը գյուղում ամենաշատ ձայնն է ստացել։
Հ.Գ. Ցավալի է, որ գյուղը հայտնվել է այդպիսի ծանր վիճակում, բայց որքան էլ ցավալի է` դրան հավանություն է տվել գյուղի մեծամասնությունը։
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը