Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակում է կատարվում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի գրասենյակի վրա։ Դատելով կատարվածի հետեւանքներից, գրասենյակ ապօրինի մուտք գործողները ոչ թե գողության, այլ խուզարկության եւ ինչ-ինչ փաստաթղթեր գտնելու խնդիր են հետապնդել՝ նկատի ունենալով, որ Ա. Զեյնալյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է, և ակտիվ ներգրավվածություն ունի ինչպես այս, այնպես էլ Վահան Խալաֆյանի եւ այլ գործերում։ Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ դա իշխանական պատվեր է, մանավանդ՝ առաջին դեպքից հետո ոստիկանությունը ոչինչ չարեց կատարված հանցագործությունը բացահայտելու համար։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում եւ իր վրդովմունքն է հայտնում այս փաստի առիթով եւ հայտարարում, որ դեպքի չբացահայտումը ապացույց կդիտվի այն բանի, որ արված ենթադրությունը հենց ինքը իրականությունն է։
ՀԱԿ հայտարարությունը