Լրահոս

22.06.2011 12:12


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 21-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում արձանագրվել են  հրդեհներ: Մասնավորապես, հրդեհների հետեւանքով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից Դալմայի այգիներում այրվել է 2 ինքնաշեն տնակ և մոտ 4հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Շահումյան գյուղի հարակից ուղեկալի տարածքում՝ 40հա խոտածածկ տարածք և եղեգն, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի հարակից Երևանյան լճի ափին՝1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Սարալանջի փողոցի խաչմերուկի մոտակայքում՝ 1000քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի գերեզմանոցում՝ 2500 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում՝ 1000քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի  «Հրազդան» մարզադաշտին հարակից Հրազդանի կիրճում՝ 1000քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում՝ 800 հակ ծղոտ և 1000քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի վերջնամասում՝ 3 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում գտնվող չգործող կոշիկի արտադրամասի տարածքում՝ 2000քմ. խոտածածկ տարածք և հնամաշ անվադողեր, Արմավիրի մարզի Արագած գյուղի հարակից տարածքում (Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ)՝ 2000 քմ. այգի և խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 3000քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում, Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ մոտ 8 հա  խոտածածկ տարածք, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տարածքում, Յու. Հովհաննիսյանին պատկանող հողամասում այրվել է 2հա խոտածածկ տարածք և 1000 հակ անասնակեր, իսկ Հ.Մազմանյանին պատկանող հողամասում՝ 5հա խոտածածկ տարածք և 6000 քմ. այգի, Երևան քաղաքի Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի մոտակայքում, Ծիծեռնակաբերդի հարակից անտառում՝ մոտ 6 հա խոտածածկ տարածք և կոճղեր, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի դպրոցի մոտակայքում՝ 2000 քմ.  խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` ռադիոկայմի մոտակայքում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքում, հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորագավիթի 14-րդ փողոցի վերջնամասում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը