Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հակադարձել է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո)
Երբ Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը պետք է տեղի ունենար մեր երկրի«Հանրապետական» մարզադաշտում, մտավախություն կար, որ 17 հազ. տեղանոց այդ մարզադաշտը չի կարող տեղավորել մեծ հետաքրքություն առաջացրած ֆուտբոլային խաղի բոլոր հանդիսատեսներին։ Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այն ժամանակ հայտարարել էր.
«Մենք գերադասում ենք, որ հավաքականը նորմալ խոտածածկի վրա խաղա: Ի վերջո՝ մենք չենք ցանկանում, որ մեզ տուգանեն ավելի մեծ մարզադաշտում՝ «Հրազդանում» խաղալու համար, որը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին: Մենք տոմսերի գերվաճառքի հետևից չենք ընկնում: Կան ավելի կարևոր բաներ»։
Հայրապետյանը նշել էր նաև, որ «Հրազդան» մարզադաշտը կարող է չդիմանալ և փլվել։
–Իսկ Թուրքիայի հետ խաղին պատրաստ է՞ր,– «7օր»–ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանին հակադարձել է կրկին ՀՀԿ–ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։
–Մենք պատրաստ ենք։ Ուղղակի այստեղ խնդիրը մի քիչ ավելի բարդ է, որովհետև հանրապետության բոլոր շենքերի սեյսմիկության նորմատիվներն են փոխվել՝ 7–ից դարձել են 9–ը բալ։ Ինձ թվում է՝ բոլորն էլ այդ խնդիրն ունեն։ Հիմա «Հրազդան» մարզադաշտն 8 բալ է։ Մեկ բալի կտրվածքով չի համապատասխանում։ Մնացած բոլոր նորմատիվների մեջ տեղավորվում է,– նկատել է Աղաբաբյանը։
Նշենք, որ մի քանի օր առաջ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 6 մլն եվրո է հատկացնելու: Աշոտ Աղաբաբյանը, սակայն, «7օր»–ին փոխանցել է, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց իրեն որևէ մեկը ոչինչ պաշտոնապես չի ասել։
Հիշեցնենք նաև, որ Աշոտ Աղաբաբյանը մշտապես հայտարարել է, որ «Հրազդան» տոնավաճառից գոյացած գումարներն ուղղվում են մարզադաշտի վերակառուցմանը։
«Անհրաժե՞շտ էր «Հրազդան» մարզադաշտին այդ 6 մլն եվրոն, եթե տոնավաճառից գոյացած գումարն արդեն իսկ հատկացվում է»,–հետաքրքրվել էր «7օր»–ը։
–Տոնավաճառի միջոցներն ի՞նչ են որ։ Եթե պարտք չտանք (որովհետև մենք յարուսը վերականգնելու համար ահագին պարտքերի մեջ ընկանք), ապա, ճիշտն ասած, սպասարկման համար բավարար են, բայց կապիտալ շինարարություն անելու համար՝ ո՛չ,–պատասխանել է Աշոտ Աղաբաբյանը։

7or.am