Լրահոս

22.06.2011 11:28


Ստրասբուրգում ադրբեջանցի պատգամավորները պատրաստվում են հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին

Ստրասբուրգում ադրբեջանցի պատգամավորները պատրաստվում են հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին

Այսօր Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով, որից  հետո նրան հարցեր տալու հնարավորություն է ընձեռվելու։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, ադրբեջանցի  պատգամավորները նույնպես հերթագրվել են ՀՀ նախագահին հարցեր տալու համար։

Ընդհանուր առմամբ հարցեր  տալու  համար  հերթագրվել է 25 պատգամավոր։ Նախատեսված է, որ Սերժ Սարգսյանի ելույթն ու նրան հաջորդող հարցուպատասխանը տևելու են մեկ ժամ:

Այս խորագրի վերջին նյութերը