Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն ասել էր, թե ինքը եղել է ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության համագումարին պաշտպանել է ՀՀԿ–ին, սակայն.
–Եկավ մի ժամանակ, որ մեր հայացքները չհամընկան, և ես պարզ ասել եմ՝ եթե նման թիմով գնանք ընտրության, ես չեմ մասնակցի, ու չեմ մասնակցել։
Իր նշած թիմից նա հատկապես առանձնացրել է Ռազմիկ Զոհրաբյանին ու նշել, թե վերջինս իրեն «ալամ աշխարհի քաղբանտարկյալի տեղ էր դրել»։
Մեկնաբանելով Սասուն Միքայելյանի ասածները՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է, թե ինքն անձամբ ոչ ոքի հետ խնդիր չունի.
–Կարծում եմ՝ Սասուն Միքայելյանն անձնական բան է ասել։ Ես ընդհանրապես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, հատկապես Սասունի հետ խնդիր ունենալ ես չեմ կարող։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահականը ևս Սասուն Միքայելյանի հետ որևէ խնդիր չունի.
–Միքայելյանի հետ, միշտ էլ ասել եմ, որ բավական լուրջ մտերիմ ընկերներ ենք եղել, էլի այդ ընկերությունը կշարունակվի, բայց մոտեցումները, բնականաբար, 180–360 աստիճանով կտարբերվեն քաղաքական առումով։
Նա ընդգծել է, որ կուսակցական ընդհանուր դաշտը թիմային դաշտն է, իրար կարող են չհամակրել, բայց խնդիրը ոչ թե փոխհարաբերություններն են, այլ գաղափարի ընդունելի լինել–չլինելը։ Կուսակցության անդամը, նրա խոսքերով, պետք է իր գործունեությունը ծավալի սկզբունքների ու գաղափարների հիման վրա, ոչ թե առանձին անձերի։
Ինչ վերաբերում է Ռազմիկ Զոհրաբյանի վերաբերյալ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, Գալուստ Սահակյանն ասել է.
–Սասուն Միքայելյանը ոչ մի խնդիր չունի, չի էլ կարող ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է Ռազմիկ Զոհրաբյանին, Ռազմիկ Զոհրաբյանը բավական լուրջ քաղաքական ճանապարհ է անցել, այնպես որ չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն իրավունք պետք է վերապահի այդ անբասիր կյանքը քաղաքական շահարկումների մեջ գցելու առումով։
Ինքը՝ Ռազմիկ Զոհրաբյանը, հրաժարվել է պատասխանել հարցերին։
ՀՀԿ–ականներն ու Սասուն Միքայելյանը

7or.am