Տնտեսական

22.06.2011 00:29


Մարզերից ճանապարհային ոստիկանները Երևան «խոպան» են գալիս

Մարզերից ճանապարհային ոստիկանները Երևան «խոպան» են գալիս

Գյումրիում, «Ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում» թեմայով քննարկման ընթացքում, ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է վարորդ-ճանապարհային ոստիկաններ հարաբերություններին և այդտեղ առկա խնդիրներին: Իսկ ներկայիս տուգանքների համակարգը, ըստ «Աքիլլես» կազմակերպության նախագահի, ավելի շատ նպաստում է կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը:

«Մենք գիտենք, որ պլան է դրված։ Երբ ամեն առավոտ տեսուչները վաշտի հրամանատարներին գալիս–զեկուցում են, հարց է հնչում՝ ինչու՞ ես էսօր քիչ գրել: Կա էսպիսի մի իրավիճակ, որ ոնց որ թե պլան դրված լինի տուգանքների վրա: Դրա համար էլ մարզերի տեսուչներին ուղարկում են Երևան, որ էնտեղ իրենց ֆինանսական հարցերը լուծեն: Դա իրականացվում է այն պատճառով, որ տուգանքներից ձևավորվում է արտաբյուջետային ֆոնդ, և տեսուչը տուգանքների չափից հավելավճար է ստանում»,–ասել է Էդուարդ Հովհաննիսյանը:

Կազմակերպության կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին 3 տարում դատական 350 գործ է հարուցվել, իսկ  դատարանը մեծամասամբ վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանների: «Աքիլլես» կազմակերպության իրավաբան Նորայր Հարությունյանի կարծիքով՝ պատճառը վարորդների անտեղյակությունն է օրենքներին, իսկ  սեփական իրավունքի պաշտպանության համակարգը մեր երկրում կայացած չէ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը