Գերմանիայի դատախազությունը Քադաֆիի դեմ գործ է բացել
Հետևելով Միջազգային քրեական դատարանին՝ Գերմանիայի Կարլսռուեի դատախազությունը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նկատմամբ հետաքննություն է հայտարարել։
Ինչպես փոխանցում է «gazeta.ru»–ն, այս մասին հաղորդել է գլխավոր դատախազի ներկայացուցիչ Մոնիկա Հարմսը։ Միջազգային քրեական իրավունքի համաձայն՝ Քադաֆին մեղադրվում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար։
Ինչպես հաղորդում է «Spiegel» շաբաթաթերթը՝ դաշնային դատախազության հիմնական նպատակը Հաագայի Միջազգային քրեական դատարանի համար փաստեր հավաքելն է։
Միջազգային քրեական դատարանն արդեն մի քանի շաբաթ է՝ հետաքննություն է վարում Քադաֆիի դեմ, ով մեղադրվում է «մարդկության դեմ հանցագործությունների» համար։ Մայիսին դատարանի դատախազները հայտարարել են, թե «ծավալուն և ամուր փաստեր» են հավաքել՝ հարցաքննելով 11 երկրների ավելի քան 50 վկաների։