Կարծիք

07.08.2021 08:41


Նրան պետք է դուրս շպրտել պետական կառավարման համակարգից

Նրան պետք է դուրս շպրտել պետական կառավարման համակարգից

Սա պետության հանդեպ փաշինյանի վերաբերմունքի շատ խոսուն ցուցիչ է։ Մի կողմ դնենք Արշակյանի ով լինելը։ Մենք հիմա ունե՞նք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Արշակյանն իր "միսսիան" նախորդ պաշտոնում` որպես նախարար ավարտե՞լ է։ Գոնե հրապարակային տիրույթում մենք լսում էինք միայն ձախողումների, սկանդալների մասին։

Այդ ոլորտում շոշափելի առաջընթաց կա՞։

Եթե կա, նախարարը պետք է մնա և շարունակի սկսած գործը։

Եթե չկա` նրան պետք է դուրս շպրտել պետական կառավարման համակարգից, ասել՝ ինչի համար է նա դուրս շպրտվում, որ մյուսներին դաս լինի։

Բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունեմք։ Փաշինյանի թիմում բոլորը հրաշալի տաղանդավոր մարդիկ են միայն, որ ուր դնես աշխատում, ամեն ինչից գլուխ են հանում։ Անգլերենի դասատուն ֆրակցիայի ղեկավար ա աշխատում` դառնում դեսպան, չնայած Հանս Մորգենտաուին Հենրի Մորգենտաուից չի տարբերում, չգիտի էլ՝ ովքեր են։ ԲՏԱ նախարարն էլ` հո՜պ, դառնում ա ԱԺ փոխնախագահ, որովհետև նիկոլին հավատարիմ մարդն ավելի շատ ԱԺ֊ում ա պետք, էն բարձր տեխնոլոգիա֊մեխնոլոգիա ջահելներից մեկին կտան, կբզբզա էլի։ Հենա, Արշակյանը ո՞նց էր բզբզում։ Ինտերնետ֊մինտերնետից հասկանում են, Ֆեյսբուքով լայվ մտնել գիտեն` հերիք ա էլի։ Ձևի համար էլ կարան մի երկու բարձր տեխնոլոգիական բառ սովորեն։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը