Կարծիք

06.08.2021 17:31


Մեր դավաճան կապիտուլյանտները արդեն չեն էլ թաքցնում, որ Արցախի հարցը պատրաստ են փակել

Մեր դավաճան կապիտուլյանտները արդեն չեն էլ թաքցնում, որ Արցախի հարցը պատրաստ են փակել
ԱԺում՝ ՔՊ կոչվող հակահայկական խմբակի վարձկանները, փորձում են տապալել «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը։ Ելույթները՝ մեկը մյուսից զազրելի ու զավեշտական են։ Սրանք ոչ միայն ազգադավ կապիտուլյանտներ են, այլ նաև տառապում են քաղաքական հավկուրությամբ։
Նույնիսկ չեն հասկանում, թե որքան կարևոր դերակատարում կարող է ունենալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը ՀՀ խորհրդարանական դիվանագիտության, ծրագրերի վերահսկելիության, ներկայանալիության և համակողմանի փոխգործակցության ապահովման հարցերում։
Առաջիկայում մանրամասն կբացատրեմ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու հարցի քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային և հոգևոր ասպեկտները։
Պատահական չէ, որ Իսրայելի պետությունն իր կառավարության կազմում, գրեթե միշտ ունեցել է Երուսաղեմի հարցերով նախարարի պորտֆել։ Դա, այն քաղաքական ուղղագիծն է, որը վստահաբար առաջ են տարել Իսրայելի կառավարությունները՝ անկախ հաջողություններից ու ձախողումներից։
Մեր դավաճան կապիտուլյանտները արդեն չեն էլ թաքցնում, որ Արցախի հարցը պատրաստ են փակել։ Շատ երկրներ, օգտագործելով Արցախի հարցը, փորձում է տեղավորվել նոր տարածաշրջանային իրողություններում։ Իսկ այս բոսյակ կապիտուլյանտները, հայկական Արցախի հանրահռչակված հարցը՝ դարձրել են թոշակ և նպաստ բաժանելու հարց։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը