Տնտեսական

06.08.2021 15:58


Սանիտարահիգիենիկ նորմերը չպահելու պատճառով կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

Սանիտարահիգիենիկ նորմերը չպահելու պատճառով կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

Հ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի): ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել են հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի մի շարք խախտումներ:

Մասնավորապես, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղներն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով: Հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում:

Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը