Լրահոս

22.06.2011 10:17


Պան Գի Մունը կրկին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն է՝ մինչև 2016թ.

Պան Գի Մունը կրկին ՄԱԿ–ի գլխավոր  քարտուղարն է՝ մինչև 2016թ.

Ինչպես հաղորդում է «AFP»–ն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը հաստատել է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նշանակումն իր պաշտոնում:

Պան Գի Մունը կպաշտոնավարի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամները Գլխավոր վեհաժողովին հորդորել էին Պան Գի Մունին վերանշանակել գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը