Պաղեստինյան «Ֆաթհ» կազմակերպությունը հանդիպել է ՀՅԴ պատվիրակության հետ
Հունիսի 21-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն այցելեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Ազգային Ազատագրական Շարժման (Ֆաթհ) պատվիրակությունը, գլխավորությամբ Ֆաթհի Միջազգային հարաբերությունների հարցերի համակարգող, Պաղեստինյան օրենսդիր մարմնի անդամ, նախկին Արտաքին գործերի նախարար Նաբիլ Շաասին: Ֆաթհի պատվիրակության կազմում էին նույն բաժանմունքից Միասսար Աբու Շաուիշը եւ Ամին Ալ Աբբասին։
ՀՅԴ պատվիրակությունը գլխավորում էր ՀՅԴ Բոյւրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը. պատվիրակության կազմում էին ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ, Կանանց սոցինտեռնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Լեւոն Մկրտչյանը ողջունելով Ֆաթհի պատվիրակությանը, անդրադարձավ հայ-արաբական ջերմ հարաբերություններին եւ պաղեստինյան ժողովրդի արդար պայքարի նկատմամբ ՀՅԴ դրական կեցվածքին, ինչպես նաեւ ՀՅԴ-Ֆաթհ սերտ հարաբերություններին հատկապես Սոցինտեռնում։ Լ. Մկրտչյանը հիշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում՝ 2000 թվականին պաշտոնապես այցելել է Ռամալահ եւ հանդիպում ունեցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում Նաբիլ Շաասը նկատել է, որ իրենց ցանությունն է երկու բարեկամ երկրներում փոխադարձաբար բացել դեսպանատներ:Նա նաև ՀՅԴ ներկայացուցիչներին ներկայացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս փուլը եւ նշել, որ սեպտեմբերին Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է միջազգային ատյաններում աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար պայքարին։
Անդրադարձ է եղել նաեւ Արցախի հարցի բանակցային ներկա հանգրվանին, Պաղեստինում եւ Երուսաղեմում հայության իրավունքներին առնչվող հարցերին, ինչպես նաեւ երկու կուսակցությունների համագործակցությունը սերտացնելու հնարավորություններին։
Նաբիլ Շաասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրել է Պաղեստին։
Մինչ հանդիպումը «Ֆաթհ» կուսակցության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլ ամսին, Ռամալահում Նաբիլ Շաասի հետ հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ով Թել Ավիվում հանդիպումներ էր ունեցել նաեւ Սոցինտեռնի անդամ իսրայելյան Լեյբորիստական եւ Մերեց կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Մամլո Դիւան