Լրահոս

22.06.2011 09:36


Հոլիվուդի Փառքի պուրակը կհամալրվի նոր անուններով, այդ թվում` Ջենիֆեր Լոպեսի, Քեյթ Ուինսլեյթի և այլոց

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Հոլիվուդում հայտարարել  են այն դերասանների և  երաժիշտների  անունները, ովքեր 2012թ. կհայտնվեն Փառքի պուրակի աստղերի շարքում։

Նրանց թվում են Քեյթ Ուինսլեյթը, Ջենիֆեր Լոպեսը, Սքարլեթ Յոհանսոնը և Ջենիֆեր Էնիսթոնը։

Այժմ 5 տարվա ընթացքում՝ սկսած  հաջորդ տարվանից, թեկնածուները պետք է Լոս Անջելեսի  Հոլիվուդյան պուրակում սեփական աստղի տեղադրման արարողություններ  կազմակերպեն, հակառակ դեպքում աստղ ունենալու նրանց իրավունքը կզրոյացվի։

Նշենք նաև, որ Փառքի պուրակում աստղ ունենալու հնարավորությունից հրաժարվողներ էլ են եղել։ Օրինակ Ջուլիա Ռոբերթսն ու Քլինթ Իսթվուդը չեն ցնակացել աստղ ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը