Լրահոս

22.06.2011 10:08


ՆԱՏՕ–ի օդուժը ռմբակոծել է լիբիական Հոմս և Նալութ քաղաքները

ՆԱՏՕ–ի օդուժը ռմբակոծել է լիբիական Հոմս և Նալութ քաղաքները

«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով «Ջանա» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի oդուժը հարվածներ է հասցրել Լիբիայի արևմուտքում գտնվող Հոմս և Նալութ քաղաքներին։

Հոմսի շրջանի վրա հարձակումների նպատակակետը ամրություններն են եղել։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Լիբիայի պետական հեռուստաընկերության տվյալներով՝ ամրությունները կառավարվում էին «քաղաքացիական անձանց կողմից», և նրանց խնդիրը «ճանապարհային երթևեկության կազմկաերպումն» էր։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին:

Այս խորագրի վերջին նյութերը