Կարծիք

06.08.2021 10:24


Մեզ հասցրին այն օրվան, որ այսօր ՊՆ-ի կոչն ու հայտարարություներն ենք կեղծիք համարում

Մեզ հասցրին այն օրվան, որ այսօր ՊՆ-ի կոչն ու հայտարարություներն ենք կեղծիք համարում

Ռեմարկի «Վերադարձ» վեպում, որը Առաջին համաշխարհային պատերազմից վերադարձած երիտասարդ զինվորների կյանքի մասին է, մի հատված կա, որտեղ երկու ընկեր խոսում են պատերազմի օրերին իրենց զգացածի ու ապրածի մասին։ Հիշում են, թե ինչ կամքի ուժ կար իրենց մեջ անգամ այն ժամանակ, երբ գնում էին գիտակցված մահվան։ Երբ հրետակոծության տակ, խրամատներում մթնշաղի մեջ նստած, նրանց կեղտոտ ու մրոտ դեմքերն ավելին էին ասում, քան պարզապես ինքնատիրապետումը, տղամարդկությունն ու զոհվելու պատրաստակամությունը։ Ապագայի հանդեպ նրանց կամքն արտահայտված էր այդ քարացած ու կոշտ դիմագծերում։ Պատերազմից հետո յուրաքանչյուր հաջորդ տարին նրանց մեջ գնալով ամեն բան հանգչում էր, ու միայն այդ կամքն էր մնացել, որն էլ խորտակվել էր այն ճահճի մեջ, որը խաղաղ կյանք էին անվանում։ Ու այդտեղ մի ընկերը մյուսին ասում է.

«-Ոչ, մենք հենց այն ժամանակ էինք ապրում և ուզում ես հազար անգամ ասա, որ ատում ես պատերազմը, բայց ես ամեն դեպքում կասեմ՝ ապրում էինք մենք այն ժամանակ, քանի որ միասին էինք, քանի որ մեր մեջ կրակ կար, որն ավելին էր նշանակում, քան այսօրվա ողջ գարշելիությունը միասին վերցրած»։

Ու հիշում եմ, թե պատերազմի օրերին ողջ հայ ազգը ոնց էր համախմբվել, դարձել մի բռունցք։ Ամեն մեկն իր հնարավորությունների չափով փորձում էր օգնել իր երկրին։ Բոլորը մի կողմ էին դրել տարաձայնությունները...

Իսկ հիմա՞։ Հիմա պարզ դարձավ, որ մեկ անձի պաշտամունքն ավելի կարևոր է, քան երկիրը, հայրենիքն ու ժողովրդի միասնականությունը։ Հիմա պարզ դարձավ, որ քանի պատերազմ կազմակերպող դավաճաններն իշխանության են, այս ժողովուրդը երբեք այլևս այնպես չի համախմբվելու, ինչպես պատերազմի օրերին։ Մենք հասանք նրան, որ եթե հիմա անգամ իրական պատերազմ սկսվի, մենք այլևս ոչ հավատալու ենք այսօրվա իշխանություններին, ոչ էլ առավել ևս համախմբվելու նրանց շուրջ։ Մեզ հասցրին այն օրվան, որ այսօր ՊՆ-ի կոչեն ու հայտարարություներն ենք կեղծիք համարում։

Որքան էլ ցավոտ ա գիտակցել, բայց պատերազմի արհավիրքի մեջ մենք ավելի միասնական եղանք, քան պայմանական խաղաղության ժամանակ։
Լուսանկարում՝ 44-օրյա դավաճանության ու խաբեության արդյունքում կորցրած տունը սեփական ձեռքերով այրելու հետևանքն է...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը