Կարծիք

06.08.2021 09:28


Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, որ պատերազմը դադարեցնելու՝ Շուշիին և Հադրութին վերաբերող առաջարկ է եղել

Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, որ պատերազմը դադարեցնելու՝ Շուշիին և Հադրութին վերաբերող առաջարկ է եղել
Факты- вещь упрямая.
2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմի, խնդրի ՌԴ նախագահին օգտագործի իր լծակները պատերազմը դադարեցնելու համար, քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։
Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է, որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2 »տարբերակով դադարեցնել պատերազմը։
Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղել է սեպտեմբերի 27-ից մինչև այսօր/ այսինքն հոկտեմբերի 19-ը/. նա չի ասել, թե այլ առաջարկ եղել է/խոսքը Շուշիի և Հադրութի մասին է նաև/:
Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս չի համաձայնվել։
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։
Բարձր գոռալով չէ:
Факты — вещь упрямая.
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը