Արվին Քոչարյան. «Լուսանկարի մտահաղացումն ամբողջովին Սուպեր Սաքոյինն է, ես միայն պատվեր եմ կատարել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է ռեփեր Սուպեր Սաքոն՝ մի ձեռքում հրաձիգ, իսկ մյուս ձեռքով մերկ աղջիկ է քարշ տալիս՝ բռնած նրա մազերից, և այս ամենը՝ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրի համապատկերին։ Լուսանկարները բավական խիստ քննադատությունների առարկա են դարձել։ Դրանց հեղինակը հայտնի լուսանկարիչ Արվին Քոչարյանն է։
«7օր»–ը փորձել է նրանից պարզել, թե ո՞րն է այս նկարի իմաստը, ու ինչպե՞ս է ինքը վերաբերվում քննադատություններին։
Մեզ հետ զրույցում նա նշել է, թե լուսանկարն արվել է 2 տարի առաջ, և մտահղացման հեղինակն էլ ինքը չէ։
–Ե՛վ մտահղացումը, և՛ կազմակերպչական ամբողջ գործընթացը եղել է հենց Սարգիս Բալասանյանինը՝ Սուպեր Սքոյինը։ Ալբոմը կոչվում «Lie, betray, revenge», և եթե հայերեն թարգմանվի, պարզ կլինի, թե ինչու է նկարն այդպիսին (թարգմանաբար «Lie, betray, revenge»–ը նշանակում է «Սուտ, դավաճանություն, վրեժխնդրություն»)։ Նկարն արվել է սպիտակ ֆոնում, հետո իր ուզած ձևը ֆոնի վրա ավելացվել է, և դա եղել է դրսի շուկայի համար՝ ո՛չ իմ ճաշակով։ Եվ եթե մարդիկ կարծում են, որ դա իմ ճաշակն է, ապա ասեմ, որ այդպես չէ՝ իմ ճաշակը չէ, կարող են հետևել և տեսնել, թե իմ աշխատանքներն ինչպիսին են,–նշել է նա։
Արվին Քոչարյանը հավելել է, թե ինքն ընդամենը պատվեր կատարողն է եղել։

7or.am