Այսուհետ ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամը կարժենա մինչև 500 դրամ: Այսպիսի դրույքաչափ է սահմանում կառավարության ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծի հիմնական զեկուցող, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշել է, որ հաճախ է ստեղծվում մի իրավիճակ, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հրապարակը կամ փողոցը իր ասֆալտե ծածկույթով, իսկ երբեմն նաև մայթերով ծանրաբեռնվում են տրանսպորտային միջոցներով, առանց որևէ իրավական և ֆինանսական պարտավորություն կրելու այդ գույքի օգտագործման նկատմամբ:
Նա ընդգծել է, որ զուտ իրավական տեսանկյունից նմանատիպ հարկատեսակ կար, սակայն սա այն դեպքն էր, երբ ցանկացած ՏԻՄ հնարավորություն ունի կիրառել տեղական տուրքի՝ որպես պարտադիր գանձույթի վճարի տեսակը, համայնքի բյուջեն համալրելու համար՝սահմանելով տուրքի տեսակը: Հենց այդ պատճառով է, որ օրենքի հիմնական կարգավորման առարկան այս տուրքի սահմանումն է:
Այսպիսիով, ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար մինչև 500 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար մինչև 3000 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար մինչև 6000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար մինչև 30000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար մինչև 120000 դրամ ներառյալ:
Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդները ավտոկայանատեղում կայանելու համար:
Ավտոմեքենան կայանելու 1 ժամը կարժենա 500 դրամ

7or.am