Լրահոս

21.06.2011 16:03


Մայր Աթոռի դիվանապետ. «Հարևան երկրի եկեղեցու ղեկավարի նկատմամբ նման հայտարարությամբ հանդես գալը պատշաճ չէ»

Մայր Աթոռի  դիվանապետ. «Հարևան երկրի եկեղեցու ղեկավարի նկատմամբ նման հայտարարությամբ հանդես գալը պատշաճ չէ»

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին երիտասարդ և անփորձ անվանելուն փաստին՝ Մայր Աթոռի դիվանապետ Տեր–Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասել է, թե պատշաճ չէ հարևան երկրի եկեղեցու ղեկավարի նկատմամբ նման հայտարարությամբ հանդես գալ:

Նա ասել է, թե պատրիարքի հայտարարությանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր–Վահրամ Մելիքյանը, ով պատշաճ չի համարել մեկնաբանել այս հանգամանքն ու նշել է, թե իրենք հարգում են Իլյա Երկրորդի տարիքն ու փորձը:

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցից հետո Իլյա Երկրորդը Գարեգին Բ–ին երիտասարդ ու անփորձ էր անավնել:

Այս խորագրի վերջին նյութերը