Լրահոս

21.06.2011 16:04


ՀՌԱԿ ատենապետ. «Երկխոսությունից կշահի մնացած ընդդիմադիր դաշտը»

ՀՌԱԿ ատենապետ. «Երկխոսությունից կշահի մնացած ընդդիմադիր դաշտը»

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, այսօր հանդիպելով լրագրողների հետ, խոսել է Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումներից։

–Ընդդիմությունն այս ընթացքում խնդիր ուներ իր հաստիքային ընդդիմության դերակատարությունը կարևորել, իշխանությունն էլ ասաց, որ նրան կարևորում է այնքանով, ինչքանով ինքն է կարևորում,–ընդգծել է բանախոսը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ–ի պահանջին՝ նա նշել է. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու։ Արտահերթ ընտրությունների պահանջով ՀԱԿ–ը ցանկանում է իր դեմքը փրկել։ Այն մարդկանց թյուրիմացության մեջ գցելու խնդիր է»։

Նրա խոսքերով՝ Կոգրեսը սպասելու է, թե ինչ է կատարվելու Կազանում, որից հետո նրանք կմտածեն, թե իրենց հանրահավաքում հնարավոր կլինի՞ Կազանի դեպքերից մանևրելու հնարավորություն ստանալ։ «Թե չէ՝ իրենք հիմա փաստի առաջ են կանգնած»,–ասել է Է. Անտինյանը։

Այն հարցին, թե ով շահեց այս երկխոսությունից, ՀՌԱԿ ատենապետը պատասխանել է.

–Այս առաջին փուլում շահեց իշխանությունը, բայց դրա հետևանքով կշահի մնացած քաղաքական դաշտը և հատկապես ընդդիմադիր այն դաշտը, որը կատեգորիկ դեմ է անձակենտրոն որևէ կառույցի։

Ապա հավելել է, թե առաջիկայում կստեղծվեն նոր ուժեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը