«Աղբահանության» մասին օրենքի նախագիծը նորից ԱԺ-ում է
Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստում քննարկվել է կառավարության ներկայացրած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջում Ազգային ժողովն արդեն քննարկել ու տապալել էր «Աղբահանության մասին օրենքի» ընդունումը:
Նախկին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր մեկ անձի համար գանձվող վարձավճարը 250 դրամից դարձնել 500 դրամ:
Ներկա օրինագծով աղբահանության վճարը սահմանվում է` կենցաղային աղբի համար 1. ըստ հաշվառված անձանց թվաքանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը 400 դրամ, ընդ որում, եթե տվյալ հասցեում որևէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ:
Օրենքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ մի շարք դրույթներ անընդունելի է համարում։
Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հորդորելով կողմ քվեարկել օրինագծին:
Հարկ է նշել նաև, որ օրինագծի հիմնական զեկուցողը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ինչն առաջացրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի տարակուսանքը, քանի որ հարցը միայն Երևան քաղաքին չէ, ոեր վերաբերում է:
7or.am
«Աղբահանության» մասին օրենքի նախագիծը նորից ԱԺ-ում է
Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստում քննարկվել է կառավարության ներկայացրած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջում Ազգային ժողովն արդեն քննարկել ու տապալել էր «Աղբահանության մասին օրենքի» ընդունումը:
Նախկին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր մեկ անձի համար գանձվող վարձավճարը 250 դրամից դարձնել 500 դրամ:
Ներկա օրինագծով աղբահանության վճարը սահմանվում է` կենցաղային աղբի համար 1. ըստ հաշվառված անձանց թվաքանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը 400 դրամ, ընդ որում, եթե տվյալ հասցեում որևէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ:
Օրենքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ մի շարք դրույթներ անընդունելի է համարում։
Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հորդորելով կողմ քվեարկել օրինագծին:
Հարկ է նշել նաև, որ օրինագծի հիմնական զեկուցողը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ինչն առաջացրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի տարակուսանքը, քանի որ հարցը միայն Երևան քաղաքին չէ, ոեր վերաբերում է: 7or.am