Խախտումներ կաթնամթերքի շուկայում․ ինչպես են պատժվել տնտեսվարողները․ ՍԱՏՄ
Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց կաթնամթերքի շուկայում վերջին շրջանում կատարված ստուգումների արդյունքները։
Նա նշեց, որ ՍԱՏՄ-ի ստուգումների տարեկան ծրագրում 969 տնտեսվարող սյուբեկտներ կան ներառված։ Իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։ Վերջին խախտումները կաթնամթերքի շուկայում պլանային ստուգումների շրջանակում արձանագրված իրավախախտումներ են։
«Խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Կան խախտումներ, որոնցով պայմանավորված` ստիպված ենք լինում արտադրական գործընթացի կասեցումներ իրականացնել. դա սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններով պայմանավորված կասեցումներն են, որոնք լինում են նաև վտանգավոր սննդամթերիքի թողարկում արձանագրելու դեպքում»,-ասաց նա։
Դանիելյանի խոսքով`կաթնամթերքի շուկայում վտանգավոր սննդամթերքի արտադրանքի թողարկում չեն արձանագրել, բայց սանիտարահիգենիկ անհամապատասխանություններով պայմանավորված` մի շարք տնտեսվարողների մոտ կիրառվել են սահմանափակումներ։
Սանիտարահիգիենիկ անհամապատասխանություն են համարվում, օրինակ, արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակը, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացումը, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորումը, սանհանգույցների բացակայություն կամ ոչ պատշաճ վիճակ և այլն։
«Այս ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթաց կասեցնենք, որոնց զուգահեռ կիրառվում են օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ»,-ասաց նա։
Ստուգումների արդյունքում կաթնամթերքի հետ կապված կատարվել է 2 կասեցում, որոնցից մեկն արդեն իսկ թերությունները վերացրել է և կասեցումը հանվել։
Մյուսի գործունեությունը դեռ կասեցված է, քանի որ տնտեսվարողի կողմից չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տվել է տեսչական մարմինը։
«Ժամանակահատված է տրված տնտեսվարողին, աշխատանքներն ավարտելուց հետո կդիմի տեսչական մարմնին, կիրականացնենք վերստուգում, որի ընթացքում որոշում կկայացվի արտադրական գործընթացը թույլատրել շարունակել կամ կասեցումը շարունակել»,-ասաց նա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը առաջիկայում 40-ից ավել կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ վերահսկողություն կիրականացվի, դրանք ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր արտադրողներ են։
Դրանց մեջ ներառված կլինեն նաև պաղպաղակ, պանիր արտադրող ընկերություններ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am