Լրահոս

21.06.2011 18:23


Ավազակային հարձակման բեմականացում

Հունիսի 16-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գալշոյան փողոցի 24 շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել. ժամը 14.50-ի սահմաններում դիմակավոր 2 անձ խաբեությամբ մուտք են գործել բնակարան և 1992 թ. ծնված Լուսինե Հ.-ից դանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր և գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ի երեկոյան բաժին են հրավիրվել Լուսինե Հ.-ն և վերջինիս ընկեր, 1991 թ. ծնված Արա Խ.-ն:
Պարզվել է, որ նրանք ս/թ ապրիլին, նախնական համաձայնության գալով՝ Լուսինե Հ.-ի մորը պատկանող ոսկյա զարդերը գաղտնի գրավադրել են և հետագայում չկարողանալով վերադարձնել, նախապես պլանավորել և իրագործել են ավազակային հարձակման բեմականացում:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը