Լրահոս

21.06.2011 14:07


Գալուստ Սահակյանի որդին պաշտոն չի ուզում

Գալուստ Սահակյանի որդին պաշտոն չի ուզում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, «7օր»-ի հետ զրույցում հերքել է այսօր մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե իր հայրն ամեն ինչ անում է, որպեսզի Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի Արման Սահակյանը։ Բոլորովին վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ–ական Կարինե Կիրակոսյանը։ Գրվել էր նաև, թե իշխանությունը Գ. Սահակյանին հասկացրել է՝ Սահակյաններից միայն մեկին է հնարավորություն տրվելու մտնել խորհրդարան։

-Իհարկե՝ դա չի համապատասխանում իրականությանը: Դրանք հերթական ստահոդ լուրերն են,-«7օր»-ին ասել է Արման Սահակյանը` պնդելով, թե այս պահին որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:

-Պաշտոն զբաղեցնելն ինձ համար ինքնանպատակ երբեք չի եղել և չի կարող լինել: Իսկ թիմը և թիմապետն ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի,-ասել է Գալուստ Սահակյանի որդին:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի մյուս որդին՝ Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը