Տնտեսական

21.06.2011 14:31


Կազատվեն ավելացված արժեքի հարկից

Կազատվեն ավելացված արժեքի հարկից

Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստում քննարկվել է կառավարության ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրեքնի նախագծերը, որոնք ներակյացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ որդեգրվել է պետական աջակցության քաղաքականություն:

Կատարվել են հետևյալ փոփոխությունները. առաջարկվում է ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետում, որը վերաբերում է գյուղատնտեսական արտադրությունում օգտագործված թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմացուների և տնկանյութերի իրացումը ԱԱՀ-ից ազատելուն, նշված ռեսուրսների ցանկը լրացնել հողի նախապատրաստման և մշակման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի մեքենաներով, կթի ագրեգատներով, կաթի վերամշակման սարքավորումներով, գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թչնաբուծության և մեղվաբուծության համար օգտագործվող սարքավորումներով, գյուղատնտեսական տրակտորներով։ Սահմանվում է, որ ԱԱՀ-ից ազատվում է ոչ  միայն նշված ռեսուրսների իրացումը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար, այլև ներքին շուկան ընդհանրապես:

Նա նաև նշել է, որ գործող օրենքով միայն կարտոֆիլի սերմացուի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ն չի հաշվարկվում: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սերմացուների ցանկը լրացնել ցորենի, գարու, եգիպտացորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի սերմացուներով, ինչպես նաև հանել յուղատու բույսերի սերմերի և ցանքի համար սերմերի, պտուղների, ապրանքային ծածկագրերին դասվող բացառությունը, այսինքն՝ դրանց ներմուծման դեպքում ԱԱՀ-ն չի հաշվարկվի ու չի գանձվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը