Լրահոս

02.08.2021 13:56


Սյունիքի մարզում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են Opel-ն ու ГАЗ 2410-ը. կա 1 զոհ. 1 վիրավոր

Սյունիքի մարզում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են Opel-ն ու ГАЗ 2410-ը. կա 1 զոհ. 1 վիրավոր

Այսօր, օգոստոսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավաիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ Ա․ Մկրտչյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը