Լրահոս

21.06.2011 12:49


Ձեռքը թափահարելով հեռացել է

Ձեռքը թափահարելով հեռացել է

Հունիսի 21-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված  օրենքի 19 նախագիծ:

Հատկանշական է, որ արտահերթ նստաշրջանին ներկա էին մի շարք պատգամավորներ, որոնց ԱԺ-ում հայտնվելը մեծ իրարանցում էր առաջացրել: Ներկա էին Տիգրան Արզաքանցյանը, Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), Սեյրան Սարոյանը և Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):

Բացակայությունների պատճառով ԱԺ աշխատանքներին ընդհանրապես անծանոթ Լևոն Սարգսյանը նույնիսկ գրանցվել է մտքերի փոխանակման համար, ինչը պատգամավորների զարմանքն է առաջացրել:

Քիչ անց Լևոն Սարգսյանը դուրս է եկել նիստերի դահլիճից, սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և ձեռքը թափահարելով հեռացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը