Դատարանը Բուրջանաձեի ամուսնուն ձերբակալելու թույլտվություն է տվել
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուշաբթի բավարարել է դատախազության միջնորդությունը Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ «Gazeta.ru»–ն հաղորդում է, որ Բիցաձեն գրավի փոխարեն կենթարկվի նախնական կալանքի։
«Դատարանի կողմից նշանակված ժամկետում գրավի գումարը համապատասխան հաշվի վրա չի փոխանցվել, որի հիման վրա բավարարվել է միջնորդության մեջ տեղ գտած պահանջը, և մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է կալանքի»,–հաղորդել է Թբիլիսյան քաղաքային դատարանը։
Բիցաձեն մեղադրվում է ընդդիմության՝ մայիսի 26–ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ։ Դատարանը նրան դատապարտել է 100 հազ լարի գրավով (61 հազ դոլար)։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բադրի Բիցաձեն լքել է երկիրը Հարավային Օսիայով։