Կարծիք

31.07.2021 12:47


Ինքնասիրություն վաճառողի համար հայրենիքը ևս ապրանք է

Ինքնասիրություն վաճառողի համար հայրենիքը ևս ապրանք է

Մտածում եք՝ ինչի՞ այս օրն ընկանք։ Պատասխանեմ՝ դարերով Հայի տեսակը պահպանվել է բացառապես արժեհամակարգի, բարքերի և մտածողության հաշվին:

Հայերը եզակի ազգ էին, որի կանայք չէին հայհոյում, եթե տղան աղջկա հետ զբոսնում էր, դա շրջապատում գտնվող այլոց համար զգոնության ցուցիչ էր, որ ցածր խոսեն, չհայհոյեն և այլն:

Հայհոյանքի համար մարդ կարար մահանար, կարար դաժան ելքով վեճեր լիներ, և ցանկացածը, ով իր ինքնասիրությունը պաշտպանելու համարկռիվ աներ, հպարտ էր, ուժեղ և հարգանքի արժան:

Հետո սկսվեց ներարկվել այլ արժեքներ ինքնասիրություն ունեցողները պիտակավորվեցին՝ փողոցային, խուժան, անդաստիարակ և այլն, և որ ամեն հարցի լուծում դատարանում է...

Դատարանը ինքնասիրությունը սկսեց գումարով չափել (սեփական օրինակով ասեմ, տասնյակ իշխանավորների հայհոյել եմ՝ տեղին, չեմ զղջում, բայց դատարանում դրանք դարձել են զուտ ֆինանսական ծախս, այսինքն այդ մարդիկ իրենց ինքնասիրությունը դատարանի միջոցով վաճառել են ինձ, ես էլ գնել եմ):

Հիմա, օրինակ, քֆուրով ստատուս կամ քֆուրով լայվեր լայքողների մեծամասնությունը կանայք են, այո՛, կանայք, ովքեր աղջիկ ու տղա են դաստիարակելու...

Հիմա հայհոյող կանայք կան...

Ու հիմա խնդրում եմ ասեք՝ ունա՞կ է արդյոք նման ժողովուրդը ինքնապահպանվել:
Պատասխանեմ՝ ոչ...

Ինքնասիրություն չունեցողը, սեփական եսը չհարգողը, ոչ ընտանիք կսիրի, ոչ ծնող, ոչ երեխա և ոչ էլ առավել ևս Հայրենիք:

Ինքնասիրություն վաճառողի համար հայրենիքը ևս ապրանք է:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը