Տնտեսական

21.06.2011 11:24


Հուլիսի 1-ից մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ

Հուլիսի 1-ից մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 1–ից Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի սակագները կթանկանան, և այսօր գործող 50 դրամի փոխարեն ուղեվարձը կդառնա 100 դրամ:

Քաղաքապետն ասել է, որ ներկայումս երևանյան մետրոյի ուղևորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն (օրական 60 հազ ուղևորություն), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների 9,6 տոկոսը:

Նա նշել է, որ չնայած կառավարության կողմից մետրոյի սուբսիդավորումը տարեցտարի աճում է, մետրոյի ծախսի ինքնարժեքը 160 դրամ է, մետրոյի հնարավորությունները քիչ են, աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանում: –Այս բեռը քաշելու տրամաբանությունը և հնարավորությունները չկան, և մենք որոշել ենք հուլիսի 1-ից մետրոյի սակագինը դարձնել 100 դրամ,–ընդգծել է նա։

Քաղաքապետի խոսքերով՝ մետրոյի երթուղիները կբեռնաթափվեն, և հիմնական ուղղություններով երթևեկությունը կկազմակերպվի մետրոպոլիտենի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը